211652_close_icon
views-count1361 դիտում article-date 16:17 25-10-2014

«Ռեալ»-ի խաղացողները՝ առաջիկա «Էլ կլասիկոյի» մասին

Մադրիդի «Ռեալ»-ի խաղացողները «Էլ կլասիկոյին» ընդառաջ իրենց սոցիալական էջերում կարճ գրառումներ են տեղադրել: «Մենք հիանալի մարզավիճակում ենք գտնվում, բայց «Էլ կլասիկոն» ՝ դա յուրահատուկ խաղ է: Այսօր մեզ անհրաժեշտ է երեք միավոր վաստակել և մրցաշարային աղյուսակում մոտենալ «Բարսելոնա»-ին»,-գրել է Կասլիյասը: «Հուսով ենք, որ «Բարսելոնա»-ն իր առաջին գոլերը բաց կթողնի: Եթե հաղթենք, ապա նրանցից հետ կմնանաք ընդամենը մեկ միավորով: Մրցաշրջանը երկար է, սակայն մեզ անհրաժեշտ է հաղթել այսօրվա խաղում»,-հայտարարել է Իսկոն: ««Բարսելոնա»-ի դեմ խաղալը միշտ էլ բարդ է, բայց «Ռեալ»-ը լավ վիճակում է գտնվում: Մենք կհաղթենք»,- վստահեցրել է Բենզեման: ««Էլ կլասիկոյի» մեկնարկին շատ քիչ ժամանակ է մնացել: Առաջ, թիմ, առաջ, «Ռեալ»»,- գրել է Ռամոսը:

Նմանատիպ նյութեր