Ուկրաինայի ուժայինները հայտնել են 4 զոհի մասին
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հայտնել է, որ վերջին 1 օրվա մեջ երկրի արևելքում իրականցված հատուկ գործողությունների ժամանակ զոհվել է 4 զինծառայող։ Այս մասին փոխանցում է Gazeta.ru֊ն։
«Վերջին 1 օրվա ընթացքում զոհվել է 4 ուկրաինացի զինծառայող, 35֊ը վիրավոր են»,֊ թվիթերի իր էջում գրել է կազմակերպությունը։
Բացի այդ, հաղորդվում է նաև, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կանխել է Սլավյանսկում իրագորվելիք մի շարք ահաբեկչություններ, որի ժամանակ կարող էին երեխաներ զոհվել։