Ադրբեջանը հաստատել է, որ Քարվաճառում սպանված դիվերսանտն իր քաղաքացին է
Ադրբեջանի Փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով կոմիտեն հայտարարություն է տարածել՝ կապված Քարվաճառում ադրբեջանցիների դիվերսիոն խմբի անդամներից մեկի վերաբերյալ:
Ըստ այդ հայտարարության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի «ջանքերով» հաջողվել է մի քանի լուսանկար ձեռք բերել, որոնցից մեկում դիվերսիայի ժամանակ սպանված Հասան Հասանովն է: Լուսանկարը ցույց են տվել Հասանովի ընտանիքի անդամներին, բարեկամներին և վերջիններս հաստատել են նրա ինքնությունը:
Միաժամանակ հաղորդվում է, որ ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում Հասանովի մարմինը Ադրբեջանին վերադարձնելու շուրջ: