Ադրբեջանում զինվորը կրակել է իր վրա
Միջադեպը գրանցվել է Ադրբեջանի Մուրովդաղի շրջանում տեղակայված զորամասերից մեկում: Զինծառայող Փոլադ Մալիկ օղլու Բայրամլին իրեն ամրակցված տաբելային հրազենից կրակել է իր ոտքին:
Ադրբեջանական apa գործակալության փոխանցմամբ՝ Բայրամլիին տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է փաստը: