211652_close_icon
views-count1239 դիտում article-date 12:18 23-07-2014

Թբիլիսին նոր քաղաքապետ ունի

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների 2-րդ փուլի եզրափակիչ արդյունքների արձանագրությունը, համաձայն որի ընտրություններում իշխող «Վրացական երազանք» դաշինքի առաջադրած թեկնածուն՝ Դավիդ Նարմանիան, հաղթել է իր մրցակից՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկի Մելիային՝ ձայների մեծ առավելությամբ: Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ Նարմանիան հավաքել է ձայների 72,47%-ը, նրա օգտին քվեարկել է 222 հազար 66 ընտրող, իսկ Մելիան հավաքել է ձայների 27,53%-ը: Վերջինիս օգտին քվեարկել է 84 հազար 350 ընտրող: Ընտրությունների 2-րդ փուլին 920 հազար 20 ընտրողներից մասնակցել է 317 հազար 78-ը: Անվավեր է ճանաչվել 10 հազար 590 քվեաթերթիկ:

Նմանատիպ նյութեր