Ֆրանսիայում 5 երեխա ՃՏՊ֊ի զոհ է դարձել
Ֆրանսիայում ՃՏՊ է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Ավտովթարը գրանցվել է Փարիզից 150 կմ դեպի հարավ֊արևելք։
Նշվում է, որ միկորավտոբուսը բախվել է բեռնատարին։ Ներկայումս ճշտվում են պատահարի բոլոր հանգամանքները։