211652_close_icon

Սոչիում սողանքի հետևանքով ավելի քան 50 մարդ է տարհանվել

views-count1885 դիտում article-date 15:20 21-07-2014
Ռուսաստանի Ադլերի շրջանի Սոչի քաղաքում գրանցված սողանքի հետևանքով տարհանվել է 56 մարդ։ Այս մասին հայտնում է Ria Novosti֊ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ հարավային շրջանի կենտրոնի մամլո ծառայությանը։ Սողանքը գրանցվել է «Роза Хутор» կոմպլեքսից դեպի Նարզանովի ակունք տանող ճանապարհին։ Փրկարարները տարհանել են 56 մարդու, 40֊ը ցանկացել են մնալ իրենց մեքենաների կողքին։ Դեպքի վայրում փրկարարները օգնության կենտրոններ են հիմնել։ Նշվում է, որ զոհեր և տուժածներ չկան։

Նմանատիպ նյութեր