ՄԱԿ֊ի Անվտանգության Խուրհուրդը Գազայի հատվածի իրադրությանը նվիրված արտահերթ նիստի ավարտից հետո կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակոցները տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
ՄԱԿ֊ի ԱԽ անդամները լուրջ անհանգստություն են հայտնել զոհերի թվի հետ կապված։
Հիշեցնենք, որ հուլիսի 20֊ին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կոչ էր արել ՄԱԿ֊ի ԱԽ֊ին արտահերթ նիստ անցկացնել՝ կապված Գազայի հատվածում 13 օրերի ընթացքում Իսրայելի ավիահարձակման հետևանքով գրանցված 400֊ից ավելի զոհերի։