211652_close_icon
views-count4091 դիտում article-date 14:32 20-07-2014

Մի խումբ վրացիներ ներխուժել են Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի, ծեծել հավատացյալների ու թեմի առաջնորդին. Tert.am

[b][url=http://www.tert.am/am/news/2014/07/20/Georgians-beat-armenians/]tert.am-ը [/url][/b]գրում է, որ երեկ ուշ երեկոյան վրացիների մոտ 50 հոգանոց խումբ հարձակվել է Թբիլիսիի Հավլաբարի սբ Էջմիածին եկեղեցու վրա, մտել ներս, ուր ընթանալիս է եղել պատարագ և սկսել են ծեծի ենթարկել հավաքված հավատացյալ հայերին, մի քանի հարվածներ հասցնելով նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, ով փորձել է հարթել միջադեպը: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2014/07/20/Georgians-beat-armenians/]կայքին[/url] հայտնել է Վրաստանի նախագահին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ Գեորգի Էլիբեկովը, ում տեղեկությունները մասամբ հաստատել է նաև (որ ինչ-որ միջադեպ եղել է, բայց ոչ մանրամասների մասով, որոնք ճշտման գործընթացի մեջ են) «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Սանդրո Օհանյանը՝ ասելով. «Ինչ-որ միջադեպ եղել է, մենք էլ ենք ուզում փորձել պարզել՝ կոնկրետ, հստակ ինչ է պատահել, բայց մեր թեմը դեռ կապի մեջ դուրս չի գալիս»: Թբիլիսից [url=http://www.tert.am/am/news/2014/07/20/Georgians-beat-armenians/]tert.am[/url]-ին տեղեկացրել էին, որ միջադեպի պատճառը կենցաղային է, եկեղեցու սպասավոր Տեր Մանուկն իր ավտոմեքենան կանգնեցրել է մի բակի մուտքի մոտ, որն էլ առիթ է դարձել վեճի: Ինչպես հաղորդվում է՝ Տեր Մանուկը վիճաբանության ժամանակ վիրավորական տոնով խոսել է եկեղեցու բակի դիմաց ապրող մի վրացուհու հետ, ինչից հետո խառնվել է վրացի կնոջ որդին, և սկսվել է կռիվը: Ավելին՝ ըստ Գեորգի Էլիբեկովի, մի քանի ժամ անց, եկեղեցի է մտել զինված վրացիների խումը: Գեորգի Էլիբեկովը նշել էր, որ խոսակցությունների մակարդակով տեղեկություններ են շրջանառվում, որ հայկական եկեղեցու բակում հնչել են կրակոցներ: Կայքը հաղորդում է, որ կապվել է Վիրահայոց թեմի իրավաբանական հարցերով զբաղվող Լևոն Իսախանյանին, ով չհերքելով, տեղեկությունը, որևէ այլ մանրամասներ չի հայտնել և խոստացել է մեկ ժամվա ընթացքում այս մասին հաղորդագրություն տարածել:

Նմանատիպ նյութեր