211652_close_icon
views-count741 դիտում article-date 16:14 15-05-2014

Մայրաքաղաքում շարունակվում են մանկապարտեզների հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի մանկապարտեզներում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Քաղաքապետարանի ենթակայության 21 նախադպրոցական ուսումնական հաստատություններում շինարարական աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթների անցկացումից հետո մեկնարկել են հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքները: Եվս 2 մանկապարտեզներում նորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում՝ մրցույթների անցկացումից հետո: Շինաշխատանքների շրջանակում իրականացվում է խմբասենյակների, սանհանգույցների և տանիքների նորոգում, դռների ու պատուհանների փոփոխում: Աշխատանքների պատշաճ իրականացման և որակի ապահովման նպատակով սահմանված է հատուկ հսկողություն: Այս տարվա ծրագրով 23 մանկապարտեզներում նախատեսված հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր