Ուկրաինայում 1 օրվա ընթացքում մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 3 զինվոր, ևս 25֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության և պաշտպանության կայքը։
«1 օրվա ընթացքում մարտական գործողությունների հետևանքով զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի 2, Ազգային գվարդիայի 1 զինծառայող, ևս 25֊ը վիրավոր են։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են բուժհաստատություններ, նրանց համապատասխան օգնություն է ցուցաբերվել»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վերջին 1 օրվա ընթացքում աշխարհազորայինները Ուկրաինայի զինվաած ուժերի ստորաբաժանումների և անցակետերի ուղղությամբ 19 գնդակոծում են իրականացրել։