211652_close_icon

Թուրք ընդդիմադիրների միջև տարաձայնություններ են առաջացել. նրանց մի մասը քվեարկելու է Էրդողանի օգտին

views-count1175 դիտում article-date 10:18 18-07-2014
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամների մի մասն օգոստոսի 10-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում քվեարկելու է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին: Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah թերթը, ընդդիմադիրների այդ քայլը պայմանավորված է ընտրություններում ընդդիմության կողմից որպես միասնական թեկնածու Թուրքիայի Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածության առաջադրման հետ: Ավելի վաղ թուրքական Haber7 հեռուստաալիքը հայտնել էր, որ Թուրքիայի կուսակցության մեջ տարաձայնություններ են առաջացել Իսհանօղլուի հետ կապված: Ըստ Haber7-ի՝ թուրք ալավիները, ովքեր կուսակցության կողմնակիցներ են, հրաժարվում են նախագահական ընտրություններում քվեարկել Իսհանօղլուի օգտին:

Նմանատիպ նյութեր