1397 դիտում
18:35 17-07-2014
Volkswagen-ը պատրաստվում է ձեռք բերել իտալա-ամերիկյան հայտնի՝ Fiat Chrysler Automobiles կոնցեռնի մի քանի բրենդ
Գերմանական հայտնի ավտոարտադրող Volkswagen-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ձեռք բերել իտալա-ամերիկյան հայտնի՝ Fiat Chrysler Automobiles կոնցեռնի մի քանի բրենդ: Լուրը հաղորդում է Manager Magazin-ը:
Բանակցություններին կմասնակցեն Volkswagen-ի կողմից ընկերության խորհրդի ղեկավար Ֆերդինանտ Պեխը, իսկ Fiat-ի կողմից՝ Էլկան և Աննելի ընտանիքի ներկայացուցիչը:
Հայտնի է , որ Fiat -ը ցանկանում է կենտրոնանալ Ferrari բրենդի վրա, և պատրաստ է վաճառել Alfa Romeo և Chrysler մակնիշները:
Գերմանական ավոտհսկան հավակնում է միանգամից երեք բրենդների ձեռքբերման վրա, բայց առաջնահերթ հետաքրքրվում է Chrysler բրենդով, քանզի դժվարություններ ունի ԱՄՆ-ում սեփական արտադրության մեքենաների վաճառքն իրականացնելու գործում:
Նշենք, որ այսօր Chrysler-ն ամբողջ երկրի առևտրային ցանցերի գլխավոր բրենդն է համարվում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
796 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
802 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet
718 դիտում
15:02 06-01-2025
Ուկրաինայի վերահսկողությունը Կուրսկի շրջանի մի մասի վրա կարևոր է. Բլինքեն