Ադրբեջանական բանակում շարունակում են իրար գզվռտել
                        Հերթական միջադեպն է տեղի ունեցել Ադրբեջանի զինված ուժերում: Ինչպես տեղեկացնում է apa գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկի ծառայող Սեյմուր Հուսեյնովը վճաբանության հողի վրա դանակահարել է նույն զորամասի ծառայող Գաբիլ Բայրամովին:
Հիշեցնենք, որ նախօրեին նույնպես նմանատիպ դեպք էր գրանցվել ադրբեջանական բանակում, որտեղ զորամասերից մեկի ծառայող Էլնուր Բախտիար օղլու Մուրադովն իրեն ամրակցված տաբելային հրազենից կրակել էր ծառայակցի՝ Վուրգուն Մայիս օղլու Ալիևի վրա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

