1353 դիտում
17:57 04-07-2014
35-ամյա կինն անմեղ տղամարդուն մեղադրել է իրեն ծեծելու մեջ
35-ամյա Եղիսաբեթ Խաչիկի Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու դիտավորությամբ, այն է՝ գիտակցել է, որ հանցագործություն կատարած անձի մասին իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, թե իբր Արտավազդ Աղաբաբյանը Քարակերտ գյուղի իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դիտավորյալ ոտքերով և ձեռքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածք:
Եղիսաբեթ Հովակիմյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 333 հոդ. 1-ին մասի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
1843 դիտում
15:41 29-05-2014
Երևանի բնակչուհին տղամարդուն մեղադրել է իրեն առևանգելու, այնուհետ բռնաբարելու մեջ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»