1835 դիտում
14:52 13-05-2015
83-ամյա Ռաֆիկ պապը Կոտայքի մարզպետարանի աշխատակցին մեղադրել է իրեն ծեծելու եւ ոտքը միտումնավոր դռան տակ թողնելու մեջ
83-ամյա Ռաֆիկ Խ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ոստիկանության Կոտայքի բաժնում, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, տվել է սուտ հաղորդում: Հայտնել է, թե իբրև Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների Աբովյանի տարածքային գործակալության պետ Զինավոր Արտոյի Սարգսյանը նշված գործակալության տարածքում իր հետ ունեցել է վիճաբանություն, որի ընթացքում վերջինս աշխատասենյակի դուռը փակելով իր ոտքը դիտավորյալ թողել է դռան արանքում, ուժեղ սեղմել, միաժամանակ երկու անգամ ձեռքով հարվածել գլխին, հրել և գցել գետնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1401 դիտում
17:57 04-07-2014
35-ամյա կինն անմեղ տղամարդուն մեղադրել է իրեն ծեծելու մեջ
Այս բաժնից
667 դիտում
18:43 28-01-2025
Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը
673 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
439 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ