1714 դիտում
17:39 04-07-2014
Արմավիրում մանկաբարձ-գինեկոլոգը հղի կնոջ սկեսուրից կաշառք է պահանջել, բայց այն չստանալով` հրաժարվել է ծնունդն ընդունելուց
64-ամյա Նշան Վաղարշակի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, և հանդիսանալով առևտրային կազմակերպության կառավարչական գործառույթ իրականացնող ծառայող, մանկաբարձական անվճար բժշկական սպասարկման ծրագրով իրականացվող Կեսարյան հատում կատարելու համար հղի, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակչուհի Ալինա Սոսի Գևորգյանի սկեսուր Բավական Սիմոնյանից որպես կաշառք պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով՝ հրաժարվել է Ա. Գևորգյանին բուժօգնություն ցուցաբերելուց:
Նշան Գևորգյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 200 հոդվածի 3-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
889 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
616 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
823 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով