Ուկրաինայում 1 օրվա ընթացքում 2 երեխա է զոհվել
Վերջին 1 օրվա ընթացքում Ուկրաինայում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի հովանու ներքո երեխաների իրավունքների հարցերով պատասխանատու Պավել Աստախովը, փոխանցում է Gazeta.ru֊ն։
«Վերջին օրվա ընթացքում գրանցվել է ավելի քան 20 զոհ, որոնցից 2֊ը երեխաներ են»,֊ իր Twitter֊ի էջում գրել է Աստախովը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել էր, որ երկկողմ հրադադարից հրաժարվելու դեպքում պատրաստ է Ուկրաինայի արևելքում հրադադար հայտարարել։