4111 դիտում
13:39 16-06-2017
Երևանի ավագանու արտահերթ նիստը լարված է անցնում. Զարուհի Փոստանջյանը քաղաքապետից պահանջեց կոռեկտ լինել
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին այսօր մասնակցում էր նաև «Երկիր ծիրանի» խմբակցությունը, որի ղեկավար Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ իրենց խոսափողները չեն աշխատում, ապա նիստը վարող քաղաքապետին հարցրեց, թե ինչո՞ւ չեն աշխատում իրենց խոսափողները։ Ի պատասխան Տարոն Մարգարյանն ասաց՝ «որովհետև չի աշխատում»։
Այնուհետև «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց հարցեր տալ Տարոն Մարգարյանին, սակայն վերջինս հարցին պատասխանելու փոխարեն դժգոհեց, թե «այդ աղջկա բարձրախոսը» պետք է անջատել:
Սրան անմիջապես արձագանքեց Զարուհի Փոստանջյանն ու դիտողություն արեց քաղաքապետին. «Ձեզ կոռեկտ պահեք, աղջիկ չի, անուն-ազգանունով դիմեք»:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, թե «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները ոչ մի կոնտակտ չեն փոխանցում, չեն լուսանկարվում, սակայն «Երկիր Ծիրանի»-ի ավագանու անդամ Սոնա Աղեկյանը հակադարձեց, որ խմբակցության բոլոր կոնտակտները փոխանցել են, սակայն իրենց հավուր պատշաճի չեն ծանուցում նիստերի մասին։
Նմանատիպ նյութեր
1347 դիտում
09:18 04-07-2014
Զարուհի Փոստանջյանը նախագահական ընտրություններին մասնակցելու թրեյնինգներ է անցնում. Հրապարակ
6246 դիտում
17:34 08-04-2017
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կմասնակցի ավագանու ընտրություններին. ցուցակը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը
2738 դիտում
20:27 18-04-2017
Զարուհի Փոստանջյանը բացօթյա ասուլիսում ընթերցել է «Երևանի» հիմնադրման սեպագիր արձանագրությունը
Այս բաժնից
775 դիտում
10:00 16-11-2024
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը
796 դիտում
09:38 16-11-2024
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
967 դիտում
23:44 15-11-2024
ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի օրակարգում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը