ԵԱՀԿ ԽՎ-ն նոր նախագահ է ընտրել
                        Բաքվում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանում կառույցի նոր նախագահ է ընտրվել: 
Քվեարկության արդյունքում ԵԱՀԿ ԽՎ նոր նախագահի պաշտոնում ընտրվել է Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Իլկկա Կաներվան:
Վերջինս շնորհակալություն է հայտնել իրենց այդ պաշտոնը վստահելու համար և հայտարարել, որ կարդարացնի այն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

