Մալայզիայի դաշնային դատարանն անփոփոխ է թողել քրիստոնյաների համար աստված նշանակություն ունեցող «Ալլահ» բառի օգտագործման արգելքը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դատարանի կոլեգիան այսօր անփոփոխ է թողել որոշումը, ըստ որի՝ կաթոլիկ Herald պարբերականին արգելվում է իր հրապարակումներում օգտագործել «Ալլահ» բառը։
Համաձայն պարբերականի վարկածի՝ այդ բառը, որն աստված է նշանակում, մալայզերեն միակն է և դարեր շարունակ այդ նշանակությամբ է օգտագործվել։
Սակայն դատարանը գտել է, որ արգելքի հանումը մուսուլմաններին մոլորության մեջ կարող է գցել և զանգվածային անհանգստություններ առաջացնել։