ԱԱ-2014. 1/4 եզրափակիչում` Արգենտինա – Բելգիա. տեսանյութ
Հայտնի դարձավ աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ փուլի վերջին մասնակցի անունը: Այդ պատվին արժանացավ Բելգիայի ընտրանին, որը դժվարին պայքարում հաղթեց Բելգիայի հավաքականին:
Բելգիացիները կարող էին հաշվի մեջ առաջ անցնել արդեն 2-րդ րոպեին, երբ Օրիջին ներխուժեց տուգանային հրապարակ, սակայն չկարողացավ հաղթող դուրս գալ Թիմ հովարդի հետ միկրոմենամարտում: Առաջին խաղակեսը անցավ Բելգիայի հավաքականի առավելությաւմբ, սակայն ԱՄՆ-ի խաղացողները մեկընդմերձ կարողանում էին սուր հակագրոհներով անհանգստացնել Տիբո Կուրտուային:
Երկրորդ խաղակեսում բելգիայի հավաքականի առավելությունը ավելի ակնհայտ դարձավ: Միայն Թիմ հովարդի անձնուրաց խաղի արդյունքում ամրիկացիները կարողացան անառիկ պահել սեփական դարպասը: Փորձառու դարպասապահը բազմաթիվ անգամ իր թիմին փրկեց վերահաս գոլերից: Աչիք ընկնելու հնարավորություններ ունեին Ազարը, Օրիգին, դե Բյույնեն, Միրալյասը և Մերտենսը: Խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին ԱՄՆ-ի հավաքականին կարող էր հաղթանակ պարգևել փոխարինման դուրս եկած Կրիս Վոնդոլովսկին, սակայն վերջինս համարձակվեց վրիպել գերնպաստավոր դիրքից:
Լրացուցիչ ժամանակում բելգիացիները վերջիվերջո կարողացան իրենց առավելությունը նյութականացնել: Փոխարինման դուրս եկած Ռոմելու Լուկակուն աջ եզրով ճեղքեց մրցակցի պաշտպանությունը և փոխանցում կատարեց դե Բրյունեյին, ով հնարամիտ հարվածով բացեց խաղի հաշիվը: Քիչ անց արդեն դե Բրյույնեն օգնեց աչքի ընկնել Ռոմելու Լուկակուին: Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսում խաղադաշտում հայտնվեց ԱՄՆ-ի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ջուլիան Գրինը և փոխարինման դուրս գալուց երկու րոպե անց «Բավարիա»-ի խաղացողը դիպուկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: Խփած գոլից հետո ԱՄՆ-ի հավաքականի խաղացողները առաջ շարժվեցին և պարտությունից փրկվելու համար մի քանի հիանալի պահ ունեցան, սակայն վերջին հաշվով չկարողացան օգտվել իրանց շանսերից: Արդյունքում Բելգիան 1/4 եզրափակիչում է, որտեղ հանդիպելու է Արգենտինայի հետ:
[b]Բելգիա – ԱՄՆ` 2:1[/b]
Գոլեր` դե Բրյույնե 93', Լուկակու 105' – Գրի 107'