Եվս 300 ամերիկացի զինծառայող կուղարկվի Իրաք
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տասնօրյակում Իրաքում խիստ սրվել է ահաբեկչությունների ալիքը, ԱՄՆ-ը որոշել է ևս 300 ամերիկացի զինծառայող ուղարկել Իրաք:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս որոշումը հիմնանորել է նրանով, որ զինծառայողները պետք է ամրապնդեն ամերիկյան դեսպանատան և դրան աջակցող օբյեկտների, ինչպես նաև Բաղդադի միջազգային օդանավակայանի անվտանգությունը:
Երկուշաբթի օրը զինծառայողներին Իրաք ուղարկելու վերաբերյալ որոշումը հաստատել է ինչպես Սպիտակ տունը, այնպես էլ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը: