«Բարսելոնա»-ն պաշտոնապես ներկայացրեց Իվան Ռակիտիչին. ֆոտոշարք
Այսօր «Բարսելոնա»-ի հանդիսավոր կերպով ներկայացրել է թիմի նորեկ Իվան Ռակիտիչին: 26-ամյա խորվաթ կիսապաշտպանը պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ և ներկայացրել է թիմի երկրպագուներին: Ռակիտիչը «Բարսելոնա»-ում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով: Թիմի նորեկը «Կամպ Նոու» է ժամանել իր ընտանիքի անդամների ուղեկցությամբ:
Իսպանական որոշ լրատվամիջոցների տեղեկությամբ, «Բարսելոնա»-ն Ռակիտիչի տրանսֆերի համար 20 մլն եվրո է վճարել «Սևիլիա»-ին, իսկ ծաղացողի տարեկան աշխատավարձը կկազմի 8 մլն եվրո:


