211652_close_icon
views-count5962 դիտում article-date 13:22 01-07-2014

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց. բախվել են ոստիկանները և ակտիվիստները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 1-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Սարյան 22 հասցեում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց, որտեղ քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը: Ինչպես նշված վայրից հայտնում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, շենքի մոտ մի քանի ոստիկանական մեքենաներ են կայանել: Ցուցարարները, որոնց մեջ կան և՛ երիտասարդներ, և՛ տարեցներ, վանկարկում են «Ճանապարհ, ճանապարհ», որպեսզի ոստիկանությունը թույլատրի իրենց շենք մտնել և ներկա գտնվել քննարկմանը: Ակտիվիստները փակել են Սարյան փողոցը, ինչից հետո ոստիկանների և ակտիվիստների միջև հրմշտոց տեղի ունեցավ: Ոստիկանները մեծ դժվարությամբ բացեցին ճանապարհը: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամները ոստիկաններից պահանջում են բացել ճանապարհը՝ դահլիճ մտնելու համար: Բողոքի ակցիային մասնակցող «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, «ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր