14138 դիտում
15:20 23-06-2014
Պայթյունավտանգ իրավիճակ՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց. բախվել են ոստիկանները և ակտիվիստները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի ժամ է՝ Երևանի Սարյան փողոցում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել: Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակտիվիստների և ոստիկանների միջև քաշքշուկ է ստեղծվել, ինչից հետո ոստիկանները բռնի ուժ կիրառելով՝ մեծ թվով քաղաքացիների ստիպողաբար տեղափոխեցին ոստիկանական ավտոմեքենաներ:
Ըստ հավաքվածների՝ ոստիկանությունը տարել է 20-ից ավելի քաղաքացու: Կան նաև մի քանի վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+