7052 դիտում
13:29 17-06-2015
Լարված իրավիճակ ՀԾԿՀ շենքի մոտ. ակտիվիստները ձվեր են նետում շենքի ուղղությամբ
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել ՀԾԿՀ-ի շենքի մոտ: Մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտը, սակագնի բարձրացմանը դեմ արտահայտվող ակտիվիստները ՀԾԿՀ-ի շենքի մոտ պահանջում են հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից դադարեցնել նիստն ու իջնել ներքև՝ հանդիպման։
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, իրավիճակը սկսեց թեժանալ այն պահին երբ բողոքի ակցիայի մասնակիցները ձվեր նետեցին շենքի ուղղությամբ:
Նշենք նաև, որ քիչ առաջ ակտիվիստները փորձեցին ներխուժել ՀԾԿՀ-ի շենք, ոստիկանների և ակտիվիստների միջև տեղի ունեցավ հրմշտոց, ոստիկանները` պատ կազմած, ակտիվիստներին թույլ չտվեցին բարձրանալ վերև։
Նմանատիպ նյութեր
1564 դիտում
16:40 21-10-2014
Ակտիվիստները ձվեր են նետել Ոստիկանության շենքի ուղղությամբ. կա բերման ենթարկված. Lurer.com
Այս բաժնից
772 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
865 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
709 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը