Սլավյանսկի ու Կրամատորսկի կենտրոններն ուժայինների կողմից գնդակոծման են ենթարկվել
Ուկրաինայի ուժայինները, նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից հայտարարված հրադադարի ավարտից հետո, հրետանային հարվածներ են հասցրել Սլավյանսկի և Կրամատորսկի կենտրոնների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով ինքնահռչակ ԴԺՀ աշխարհազորայինների շտաբի աղբյուրին։
«Կրամատորսկի կենտրոնում հզոր պայթյուն է գրանցվել։ Ենթադրվում է, որ նշան են բռնել քաղգործկոմի և Ուկրաինայի անվտանգության ուժերի շենքերի ուղղությամբ»,֊ հայտնել է աղբյուրը։
Սլավյանսկի կենտրոնը նույնպես գնդակոծվել է։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը հունիսի 1֊ի գիշերը հաշտության դադարեցման որոշում է ընդունել։