Կրամատորսկի օդակայանի կողմից կրակոցներ են լսվում․ տեսանյութ
                        Ուկրաինայի արևելյան մասում՝ Կրամատորսկ քաղաքի օդակայանի կողմից կրակոցներ են լսվում, վերև բարձրացող ծուխ է նկատվում, հայտնում է RIA Novosti֊ն։
Ինչպես ընդգծում է գործակալությունը, ըստ նախնական տվյալների՝ ապստամբ կամավորներն ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈՒ֊ի զրահամեքենաներից մեկը։
Տուժածների և զոհերի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում։
Ինչպես նաև  YouTube֊ում տեսանյութ է հայտնվել, որտեղ ենթադրաբար, օդակայանի պայթյունի տեսագրությունն է։
Ըստ INTERFAX գործակալության հաղորդման՝ հավանաբար «Ми-8» ուղղաթիռ է պայթեցվել։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


