Արտյոմովսկի ուժայինների բազան գնդակոծման է ենթակվել
                        Անհայտ անձինք գնդակոծել են Արտյոմովսկի ուկրաինացի ուժայինների բազան։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արևելքում հատուկ գործողություններ իրականացնող զինյալների ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնյովը։
Ըստ նրա խոսքերի՝ ուժայինները պատասխան կրակ են բացել, որի հետևանքով հաջողվել է ոչնչացնել հարձակվողների բեռնատարը, ինչպես նաև առևանգել նրանց զինամթերքը։
Նշենք, ավելի վաղ հայտնել էին, որ այս գիշեր անհայտ անձանց կողմից Արտյոմովսկի շրջանը նռնականետային հարձակման է ենթարկվել։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

