211652_close_icon
views-count749 դիտում article-date 15:24 30-06-2014

ԱԳ նախարարն ընդունել է Իսպանիայի Սենատի անդամին. քննարկվել է ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը. տեսանյութ

Հունիսի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարտզա Ազուրտզային՝ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենզո Օչոայի ուղեկցությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը: Էդվարդ Նալբանդյանը ողջունեց իսպանացի սենատորի այցն Արցախ՝ նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են տալիս առաջին ձեռքից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տեղում առկա իրավիճակին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` սենատոր Ազուրտզան ընդգծեց, որ իր համար շատ կարևոր էր այցելել Հայաստան և Արցախ ու վստահեցրեց, որ շարունակելու է իր գործունեությունն` ուղղված հայ-իսպանական փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան և Եվրոպական միություն համագործակցության շուրջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր