972 դիտում
20:52 20-09-2014
Արտգործնախարարն ընդունեց Լեհաստանի Սենատի անդամին
Սեպտեմբերի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի Սենատի անդամ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Լուկաշ Աբգարովիչին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք Հինգերորդ Համաժողովին մասնակցելու նապատակով։
Նախարար Նալբանդյանը ողջունեց սենատոր Աբգարովիչի այցելությունը Հայաստան և Արցախ՝ ընգծելով, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում` առաջին ձեռքից տեղեկանալու և օբյեկտիվ պատկերացում կազմելու տարածաշրջանային գործընթացների մասին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար սենատոր Աբգարովիչը վստահեցրեց, որ շարունակելու իր գործունեությունն՝ ուղղված Հայաստանի հետ հարաբերությոիւնների ամրապնդմանը։ Լեհ սենատորը արտգործնախարարին ներկայացրեց Արցախ կատարած իր այցելության տպավորությունները։
Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-լեհական համագործակցության զարգացման ուղիները, կարևորվեց միջխորհրդարանական կապերի դերը և ընդգծվեց դրանց աշխուժացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ արվեց հայ-լեհական տնտեսական հարաբերությունների առավել ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, այդ աոումով կարևորվեց հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի գործունությունը, որի հերթական նիստն նախատեսվում է անցկացնել Վարշավայում ընթացիկ տարվա ավարտին:
Նախարար Նալբանդյանն ու սենատոր Աբգարովիչը մտքեր փոխանակեցին մշակությաին շփումների ակտիվացման, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Նմանատիպ նյութեր
926 դիտում
19:06 11-05-2015
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններին. տեսանյութ
806 դիտում
15:24 30-06-2014
ԱԳ նախարարն ընդունել է Իսպանիայի Սենատի անդամին. քննարկվել է ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը. տեսանյութ
943 դիտում
16:21 07-10-2024
Լեհաստանի արտգործնախարարն իր հայրենակիցներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
859 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ