Եգիպտոսի նախագահական պալատի մոտ պայթյուն է որոտացել․ կան տուժածներ
Եգիպտոսի նախագահական պալատի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
«Այսօր Եգիպտոսի նախագահական պալատի մոտ ոչ խոշոր չափի ռումբ է պայթել վիրավորելով 3 հավաքարարի»,֊ նշել են Կահիրեի ոստիկանությունում։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով ոստիկանության գնդապետ է զոհվել։