Սոմալիի նախագահական պալատի մոտ պայթյուն է որոտացել
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշում նախագահական պալատի մոտակայքում ականապատ մեքենայի պայթյուն է իրականցվել։ Մահապարտ ահաբեկիչը մեքենան ուղղել է դեպի պաշտպանիչ պարիսպը։ Այս մասին փոխանցում է տեղի ոստիկանությունը։
Պայթյունից քիչ անց մի խումբ անհայտ ահաբեկիչներ հարձակում են գործել պալատի վրա, որի հետևանքով դաժան փոխհրաձգություն է սկսվել։
Զոհերի և վիրավորների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։