Սլավյանսկում եկեղեցի է գնդակոծվել
Սլավյանսկում կիրակնօրյա պատարագի ժամանակ Ալեքսնադրո֊Նևսկի մայր տաճարը գնագոծման թիրախ է դարձել։ Հրադադարից հետո տաճարը արդեն 2֊րդ անգամ է գնդակոծվում։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Սլավյանսկում մարտական գործողությունների ընթացքում սա եկեղեցիների գնդակոծման արդեն 7֊րդ դեպքն է։ Այս մասին հայտնել է Գորլովկայի և Սլավյանսկի եպիսկոպոսության պաշտոնական կայքը։
Նշվում է, որ գնդակոծման ժամանակ տաճարում մոտ 1000 մարդ է եղել։ Եկեղեցու տարածքում տուժածներ չեն գրանցվել։
Հաղորդվում է նաև, որ միաժամանակ գնակոծումներ են գրանցվել Արտյոմա միկրոշրջանում և քաղաքի կենտրոնական շուկայում, որտեղ կան զոհեր։