Ադրբեջանի զինված ուժերի 2 ծառայողների միջև վիճաբանություն է սկսել, ինչն ավարտվել է մահով:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական apa գործակալությունը, N զորամասի զինծառայող Յաշար Աղազադեն երկաթյա կտորով հարվածել է նույն զորամասի զինծառայող Իլկին Մուստաֆաևին: Վերջինս մահացել է:
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը փաստել է միջադեպը, ինչի առնչությամբ Ադրբեջանի Ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել: