Հրաձգություն՝ Լոս Անջելեսում․ կան տուժածներ
Լոս Անջելեսում երեկույթի ժամանակ անհայտ անձը կրակ է բացել հյուրերի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 4֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ըստ ոստիկանության տվյալների՝ միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով 05։30֊ին՝ Արևելյան Հոլիվուդի բացօդյա ռեստորաներից մեկում։ Բժիշկները վիրավորներից 2 վիճակը ծանր են գնահատում, մյուս 2֊ի կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի հանգանմանքների պարզման համար ոստիկանությունում հետաքննություն և հանցագործի որոնման աշխատանքներ են տարվում։