Դամասկոսում պայթյուն է որոտացել․ կա 2 զոհ
                        Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով գրանցվել է 2 զոհ։ Այս մասին հայտնում է «Associated Press»ը։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Դամասկոսի շուկայում, որի հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ։ Ոստիկանների խոսքով` պայթյունի ժամանակ շուկայում գտնվող մարդկանց մեծ թիվը պայմանավորված էր մուսուլմանական Ռամադանի տոնի մեկնարկի հետ։
Ներկայումս պարզվում են դեպքի հանգամանքները։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

