Դոնեցկի օդանավակայանը մինչև հոկտեմբերի 31-ը փակ կլինի
                        Դոնեցկի միջազգային օդանավակայանը մինչ հոկտեմբերի 31-ը փակ կլինի։ Այս մասին «ITAR-TASS»-ի թղթակցին հայտնել է  «Украэрорух» պետական կազմակերպության աղբյուրը։
«Օդանավակայանը մինչև հոկտեմբերի 31-ը փակ է՝ տեխնիկական խնդիրների պատճառով»,- ասել է զրուցակիցը։ Նշված տեխնիկական խնդիրների վերաբերյալ մանրամասներ աղբյուրը չի հայտնել։ 
Օդանավակայանի պաշտոնական կայքում օդանավակայանի աշխատանքի հետ կապված տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

