Բրյուսելի օդանավակայանը փակ կլինի մինչև մարտի 24-ը
                        Բրյուսելի օդանավակայանը, որտեղ նախօրեին տեղի են ունեցել ահաբեկչական 2 պայթյուններ, չի աշխատի մինչև վաղը՝ մարտի 24-ը: Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ ահաբեկչության մեջ կասկածվողները կարող են պայթուցիկ և ձեռնոցներ թաքցրած լինել: 
Բելգիայի պաշտպանության նախարարության աղբուրի խոսքով՝ տեսախցիկների արձանագրած կադրերում երևում է, որ 2 ենթադրյալ ահաբեկիչները մեկական ձեռնոց են կրում և հենց այդ ձեռնոցների մեջ կարող են պայթուցիկներ թաքցված լինել: 
Բրյուսելի օդանավակայանում ու մետրոպոլիտենի կայարաններում ահաբեկչական պայթյունների պատճառով զոհվել է 34, վիրավորվել՝ 250-ից ավելի մարդ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

