Կրամատորսկում մարտերը շարունակվում են․ ԴԺՀ
                        Կրամատորսկի շրջանում մարտական գործողություններ  են ընթանում։ Այս մասին հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության Գերագույն ռադայի պատգամավոր Միրոսլավ Ռուդենկոն: Ինչպես փոխանցում է «INTERFAX»֊-ը՝ «Կրամատորսկում շարունակվում են մարտական գործողությունները։ Ուկրաինայի բանակը դադարեցրել է կրակոցները Կարմիր Լիման և Հյուսիսային Դոնեց գետի մոտակայքում՝ իր զորքը գետի մյուս ափ տեղափոխելու համար»,֊ ասել է Ռուդենկոն։
Միաժամանակ, ըստ Ռուդենկոյի, Ուկրաինայի իշխանությունների կողմից հայտարարված հրադադարն ու հաշտեցումը կայծակնային պատերազմի նախապատրաստում է։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

