Կրամատորսկում ականի պայթյունի հետևանքով գրանցվել է 4 զոհ
Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքում ականի պայթյուն է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է 4 աշխարհազորային։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով ուկրաինական ԶԼՄ֊ներին։
Նշվում է, որ մեքենան, որում գտնվել են աշխարհազորայինները, ականին է դիպել։
Մինչդեռ Ուկրաինայի ֆեդերալիզացման 2 կողմնակիցներ թեթև վնասվածքներ են ստացել, այդ թվում 1֊ը կոնտուզիայի է ենթարկվել։