Կրամատորսկում գիշերային բախումների ընթացքում գրանցվել է 10 զոհ
Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի մուտքի մոտ այսօր գիշեր բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում 10 բնակիչ է զոհվել։ Այս մասին RIA Novosti գործակալությանը հայտնել է Ուկրաինայի ֆեդերալիզացման կողմնակիցների ղեկավարը։
«Երեկ գիշերը մեր կողմից զոհվել է 10 մարդ, ովքեր խաղաղ բնակիչներ էին։ Նրանք առանց զենքերի էին»,֊ ընդգծել է նա, հավելելով, որ մոտ 30 մարդ վիրավոր է։
Ըստ գործակալության տվյալների՝ ներկայումս քաղաքում խաղաղ դրություն է։