ԵԱՀԿ-ն հաստատել է 4 դիտորդների ազատ արձակումը
ԵԱՀԿ-ում հաստատել են մայիսի վերջից Ուկրաինայի հարավ-արևելքում պահվող 4 հոգուց կազմված դիտորդական խմբի ազատ արձակման լուրը։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը՝ վկայակոչելով Կիևում ԵԱՀԿ առաքելության ներկայացուցչին։
«Մենք հաստատում ենք, որ ԵԱՀԿ֊ի Դոնեցկի խմբի 4 ներկայացուցիչներ ազատ են արձակվել»,֊ հայտարարել է Բորոդայը։
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բորոդային, ԵԱՀԿ դիտորդներն ազատ են արձակվել առանց որևէ պայմանի։
«Ոչ մի պայման չի եղել։ Դա բարի կամքի դրսևորում էր»,- նշել է նա։