14130 դիտում
19:10 08-06-2014
Ջրվեժի Մայակ թաղամասի բարձրահարկ շենքի 6-րդ հարկից երիտասարդ աղջիկ է վայր ընկել. հանգամանքները պարզվում է
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի Մայակ թաղամասի բարձրահարկ շենքերի մեկի բակում երիտասարդ աղջիկ կա ընկած:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նշված շենք կժամանեին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները, շտապօգնության բրիգադի հետ նշված թաղամասի 27 շենքի բակից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխել, նույն շենքի 47 բնակարանի բնակիչ 25-ամյա Մարինա Պողոսյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքն 9 հարկանի է , իսկ Մ. Պողոսյանն ընկել է 6-րդ հարկից:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա ունի ներիքն այրանոսություն և այս պահին նրան հետազոտում են ու աղջիկը գտնվում է իրենց հսկողության տակ:
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, անզգույշությամբ վայր ընկնելու, թե՝ ինքնասպանության փորձ, ոստիկանությունը պարզում է:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16810 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ