Ադրբեջանում զինծառայողներ են ավտովթարի ենթարկվել
Բաքու-Ղազախ ավտոմայրուղու 412-րդ կմ-ում, Շամքիրի շրջանում բախվել են Վազ 2107 և BMW մակնիշի ավտոմեքենաներ: Ադրբեջանական haqqin.az-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Վազ 2107-ի ուղևոր Ալլահվերեն Հասանովը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
BMW_ի ուղևորներ, ադրբեջանական բանակի զինծառայողներ, 26-ամյա Սախավաթ Մամեդովը, 33-ամյա Զաուր Ջաֆարովը, 29-ամյա Ռուֆաթ հասանովը, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, այնուհետ՝ զինվորական հոսպիտալ: