Ադրբեջանում զինծառայողներ են վթարի ենթարկվել
                        Ադրբեջանի Գերանբոյի շրջանում BMW մակնիշի ավտոմեքենան, որը վարելիս է եղել Ադրբեջանի ՊՆ N զորամասի նորակոչիկ Հազար Մոբիլ օղլու Հասանովը, վթարի է ենթարկվել: 
Վթարի հետևանքով Հասանովը և այդ պահին ավտոմեքենայի մեջ գտնվող ուղևորը՝ զինծառայող Ասկեր Ալիևը, մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

