Ադրբեջանում ականի վրա զինծառայողներ են պայթել
                        Ադրբեջանի սահմանային Թովուզի շրջանում երեկ ականի պայթյունից 3 զինծառայողներ են վիրավորվել, հաղորդում է oxu.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Նրանց տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են մոտակա բուժհաստատություն:
Ադրբեջանի ՊՆ-ն, որպես վարկած, հայտնել է, որ զինծառայողները վիրավորվել են «պատերազմի ժամանակաշրջանից մնացած» ականի պայթյունից: 
Դրա հետ կապված՝ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

