Երևանում ժամանակակից վազքուղի կառուցելու հնարավորությունները
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը երեկ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի և աշխարհում հայտնի «Mondo» իտալական ընկերության «Mondo Sport & Flooring Division»-ի միջազգային հարաբերությունների ղեկավար Անդրեա Վալլաուրի հետ քննարկել է աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ Երևանում ժամանակակից վազքուղի կառուցելու խնդիրները, որը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին ու հնարավորություն կընձեռի Հայաստանում անցկացնել միջազգային խոշոր մրցաշարեր և առաջնություններ:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը և նախարարի խորհրդականները:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին