1013 դիտում
17:13 26-06-2014
Իսրայելի նախագահն առաջարկել է Իրանից դուրս բերել ողջ միջուկային նյութերը
Վաշինգտոնում գտնվող Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն առաջարկել է Իրանի տարածքից դուրս բերել ողջ միջուկային նյութերը, ինչպես դա արվեց Սիրիայի դեպքում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պերեսը նշել է,որ այդ կերպ հնարավոր կլինի լուծել իրանական միջուկային խնդիրը:
Իսրայելի նախագահի առաջարկությունն ավելի շուտ ցույց է տալիս, որ Իսրայելին մեծապես անհանգստացնում են Իրանի միջուկային հավակնությունները:
Ամեն դեպքում, նման միջոցառումներ չի նախատեսում «վեցյակի» և Իրանի միջև կնքված համաձայնագիրը: Որպեսզի հանգստացնի իր գործընկերոջը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վստահեցրել է Պերեսին, որ Միացյալ Նահանգները չի վերացնի Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, եթե համաձայնագիրը համապարփակ բնույթ չկրի:
Նմանատիպ նյութեր
984 դիտում
13:33 08-04-2015
Միջուկային թափոնները Իրանից դուրս են բերվելու. Ալի Ակբար Սալեհի
3217 դիտում
16:22 29-12-2015
Իրանից դուրս է բերվել համապարփակ համաձայնագրով նախատեսված ողջ հարստացված ուրանը. ՌԴ ԱԳՆ
1042 դիտում
15:19 24-09-2022
Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան
Այս բաժնից
3853 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
988 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1498 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն